211652_close_icon
views-count15083 դիտում article-date 11:54 09-10-2014

ԱԺ պատգամավորը «շախ և մատ» արեց վարչական շրջանի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուստամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություններ էր տարածում, թե իր գիտությամբ է «չորացած» հսկա բարդին արմատախիլ արվել, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանը վարչական շրջանի ղեկավարին «շախ և մատ» արեց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, թաղապետի «դաբռոյով» արմատախիլ արված ծառի տեղում առաջացած հսկայական փոսի մեջ կանգնեցվեց արծաթափայլ եղևնի: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ԱԺ պատգամավորը առաջիկայում Դավիթաշեն վարչական շրջանում ավելացնելու է ծառերի քանակը, որոնց թվում կլինեն նաև մրգատու: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/03/29353/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հոկտեմբերի 3-ին անհայտ անձինք վանդալիզմ էին իրականացրել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում անհայտ անձինք հսկայական բարդի ծառը տապալել էին գետնին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծառը տապալողներն ասել էին, թե այն փտած է, սակայն կադրերը այլ բան էին հուշում,, իսկ մի քանի հոգի էլ ասել էին, որ ծառի սպանդի հեղինակը պատգամավոր է, սակայն հրաժարվել էին անունը տալ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր