211652_close_icon
views-count1337 դիտում article-date 17:39 09-10-2014

Նամակներ ափսեների մեջ. ՀՀ մշակույթի նախարարը ներկա է գտնվել Ռուբեն Անգալադյանի հավաքածուի ցուցադրության բացմանը

Ս. թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկա է գտնվել «Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեների մեջ» ցուցադրության բացմանը: Ներկայացված են ավելի քան վաթսուն անվանի հայ արվեստագետի յոթանասունից ավելի նկարազարդ ափսեներ: Աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում թանգարանային միջավայրում՝ նպաստելով մշակութային նոր արժեքների բացահայտմանը: Ցուցադրությունը մշակութաբան, գրող, հավաքորդ Ռուբեն Անգալադյանի վառ անհատականության ու արվեստի նկատմամբ յուրօրինակ վերաբերմունքի արտահայտումն է: Անգալադյանի հարուստ հավաքածուի ներկայացմամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագծի երկրորդ ցուցադրության բացումը: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված ստեղծագործությունները արվեստագետի թանգարանի և անհատների հավաքածուներից են: Այն կտևի մինչև դեկտեմբերի 14-ը, իսկ Ռ. Անգալադյանի ափսեների հավաքածուն կցուցադրվի մինչև դեկտեմբերի 21-ը:

Նմանատիպ նյութեր