211652_close_icon
views-count1246 դիտում article-date 19:20 09-10-2014

Լորան Կոսիելնին բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսիելնին բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հոկտեմբերի 14-ին կայանալիք ընկերական խաղը: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական : L' Equipe պարբերականը, Կոսիելնին աքիլեսյան կապանների հատվածում ցավեր է զգում: Առաջիկայում ֆրանսիացին բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա նրա շարք վերադառնալու ժամանակահատվածը:

Նմանատիպ նյութեր