211652_close_icon
views-count3265 դիտում article-date 15:26 11-10-2014

Ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանն ասում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունեն, այդ նույն բանը թող ասի ԲՀԿ-ն. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանի կամ ՕԵԿ-ի մասին հարց տվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե հակառակ որոշ հորինված կասկածների եւ բամբասանքների, Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը իրենց շարժման հետ որեւէ առնչություն չունեն: «Դա գալիս է նրանից, որ արդեն սպառվել են, անուններ են քցում շրջանառության մեջ, որ հետաքրքրություն առաջանա: Ո՞վ է ասում` կապ ունեն, չունեն: Բայց այդ ո՞նց է, որ ինքը կարող է կապ ունենալ, իսկ երկրորդ նախագահը չի կարող կապ ունենալ: Այդ ի՞նքն է որոշում կամ ինչի՞ է դա ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ նույն բանը թող ասի ԲՀԿ-ն»,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր