211652_close_icon
views-count976 դիտում article-date 12:28 13-10-2014

Հայաստանի Մ-19 հավաքականը նվազագույն հաշվով զիջեց սերբերին

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը զիջել է Սերբիայի իրենց հասակակիցների հավաքականին: Ստարա Պազովա քաղաքում կայացած խաղն ավարտվել է մեր ընտրանու 0:1 հաշվով պարտությամբ: Խաղի միակ գոլը խփվել է 45-րդ րոպեին: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով զիջել էր Իտալիայի ընտրանուն: 9-րդ խմբի մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո 6-ական միավորով գլխավորում են Իտալիայի և Սերբիայի պատանեկան հավաքականները: Խմբի հետնապահները Հայաստանի և Սան-Մարինոյի ընտրանիներն են: Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ընտրանին կհանդիպի Սան - Մարինոյի հետ:

Նմանատիպ նյութեր