211652_close_icon
views-count1335 դիտում article-date 17:48 14-10-2014

Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է ոստիկանության 15 աշխատակից

Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է ոստիկանության 15 աշխատակից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչևի խոսքերով՝ տուժածները տարբեր տեսակի ծանր վնասվածքներ են ստացել: Նա տեղի ունեցածում մեղադրել է «սադրիչներին»: Նա ակնարկել է, որ անկարգությունների կազմակերպմանը հնարավոր է մասնակցություն ունեցած լինեն «ՌԴ արտասահմանյան հատուկ ծառայությունները»: Ավելի քան 50 հոգի ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու համար:

Նմանատիպ նյութեր