211652_close_icon
views-count1065 դիտում article-date 10:45 15-10-2014

Ջոն Հեֆերն՝ «Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք». Ժամանակ

«Ի պատասխան հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ին անդամակցությանն առնչվող «Ժամանակի» հարցին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել է. «Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ նախագահը կայացրեց իր որոշումը՝ միանալ Մաքսային միությանը: ԱՄՆ-ը հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան` միանալու որևէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք»: Թերթի հաջորդ հարցին՝ արդյոք Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել. ի պատասխան դեսպանը պատասխանել է. «Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»:

Նմանատիպ նյութեր