Քննարկվել են ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել
խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվող
աշխատանքների վերաբերյալ:
Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ԵՏՄ-ին ՀՀ-ի
անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի եւ
առաջիկա քայլերի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն
իրականացնել՝ բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից եւ սեղմ ժամկետում ներկայացնել
հաշվետվություն: