3139 դիտում
19:20 15-10-2014
Քննչական կոմիտեում չեն նշանակվել այն քննիչները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. Սոնա Տռուզյան. Tert.am
Սպասելի էր, որ Քննչական կոմիտեի՝ որպես անկախ համակարգի կայացման, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը անհանգստանալու տեղիք են տալու որոշ շրջանակների, ինչն իր արտացոլանքը կարող է ստանալ նաև որոշ ԶԼՄ-ներում։ Արձագանքելով մամուլի այն հրապարակմանը, թե քննչական կոմիտեն ընտրողաբար է կադրեր վերցնում ոստիկանության և ՊՆ-ի քննչականից՝ Tert.am-ին այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ ավելացնելով, որ «Քննչական կոմիտեն չի կարող ժամանակ վատնել մերկապարանոց և արհեստածին նյութերին արձագանքելու համար»։
« Կոմիտեի առջև դրված են հստակ խնդիրներ՝ բարձրացնել քննության արդյունավետությունը, կայացնել քննչական համակարգը, ինչը պետք է օժանդակի արդարադատության իրականացմանը, և այս ուղղությամբ հետևողական աշխատանքները շարունակվելու են։ Լիահույս եմ, որ նման հրապարակումները չեն կարող ստվերել այդ գործընթացը։
Մանրամասներն` [url=http://www.tert.am/am/news/2014/10/15/armenia-sona-truzyan/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
616 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին