4501 դիտում
11:03 18-10-2014
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը հերթական շքեղ բնակարանն է գնել Փարիզում. ՉԻ
««ՉԻ»-ն առիթ ունեցել էր անդրադառնալու Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Հարությունյանի օրոք: Գրել էինք, որ նախարարության ենթակայության տակ գործող ԾԻԳ-ում աշխատել է նախկին նախարարի կինը՝ Հասմիկ Աբգարյանը, ում ղեկավարը եղել է Արամ հարությունյանի մոտ ընկեր ու հարազատ Վիկտոր Մարտիրոսյանը:
Զուգագեռաբար տեղեկացրել էինք, որ Կոտայքի գործող մարզպետն արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ բավական մեծ գումարով գնել է բնակարան և գրանցել հարազատներից մեկի անունով»,-գրում է թերթը և հավելում, որ նրա կինն ու քույրը, իր տեղեկություններով, բնակարան են ձեռք բերել Փարիզում: Արդեն հայտնի է, որ այդ բնակարանը ձևակերպվել է մարզպետի քրոջ՝ Անուշ Հարությունյանի անունով:
«Այսօր բնապահպանության նախկին նախարարի դուստրերն ապրում են մշուշոտ Ալբիոնի շքեղ բնակարանում: Հայտնի է դարձել նաև, որ պարոն Հարությունյանը կամաց-կամաց Հայաստանից մաքրում է պաշտոնեական իր գործունեության կասկածելի կոռուպցիոն հետքերը: Նա վաճառքի է հանել Բայրոն-3 հասցեում գտնվող իր բնակարանը: Սրանից առաջ վաճառքի էր հանել «Հանարդնախագիծ ինստիտուտի շենքը»,-գրում է «ՉԻ»-ն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
12:20 02-04-2015
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ազատվեց նաև Կոտայքի մարզպետի պաշտոնից
3215 դիտում
15:17 29-08-2019
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ապօրինի թույլտվություններ է տվել. ՀՀ գլխավոր դատախազ
4054 դիտում
00:15 25-02-2014
Յանուկովիչի բնակարանն իր ողջ շքեղությամբ. տեսանյութ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»