1958 դիտում
11:52 18-10-2014
Ի՞նչն է «պատճառը», որ միջազգային շուկայում նավթի գնանկումը չի ազդում Հայաստանում բենզինի գների վրա. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ միջազգային շուկայում իջնում են նավթի գները: Վերջին մի քանի ամսվա մեջ նավթիգները միջազգային բորսայում 110 դոլարից իջան մինչև 83 դոլարի, այսինքն՝ նավթն էժանացավ մոտ 30 տոկոսով, սակայն բենզինի հայաստանյան շուկայի գների վրա դա որևէ ազդեցություն չի ունենում: Որոշ փորձագետների մոտ կասկածներ կան, որ կատարվածը կարող է կարտելի՝ Հայաստանում բենզինի վաճառքով զբաղվողների պայմանավորվածության արդյունք լինել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանը «Ժամանակ»-ի հարցին, թե հանձնաժողովն ի՞նչ է անում բենզինի շուկայի հետ կապված, որ Հայաստանում բենզինի իրատեսական գներ լինեն, ասաց. «ՏՄՊՊ-նհիմնականում ուսումնասիրում է բենզինի գները այն երկրներում, որտեղից իրականացնում ենք ներկրում, դա ՌԴ-ն է, Բուլղարիան և Ռումինիան: Հանձնաժողովը, իհարկե, ուսումնասիրություններ կատարում է և բոլոր փոփոխությունները պահում է ուշադրության կենտրոնում: Կտրուկ գնանկում այս պահի դրությամբ չենք արձանագրել: Կարող եմ ասել, որ ավելի շատ գնային տատանողական վարքագիծ է դրսևորում»:
Ըստ ՏՄՊՊ ներկայացուցչի՝ դեռ ժամանակը չի լրացել, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխությունները անդրադառնան Հայաստանի գների վրա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3776 դիտում
11:26 04-10-2017
Նավթի գնանկումը միջազգային շուկայում շարունակվում է
5582 դիտում
10:49 22-02-2020
«Ռոսնեֆտ-Արմենիա» դուստր կազմակերպությունն ազդում է բենզինի գնի վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
3296 դիտում
23:05 11-11-2021
Բայդենին հորդորել են արգելել նավթի արտահանումը բենզինի գների աճի պատճառով
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»