211652_close_icon
views-count1050 դիտում article-date 12:54 18-10-2014

Թուրքիայի գլխավոր դատախազությունը դադարեցրել է սկանդալային կոռուպցիոն գործի հետաքննությունը

Թուրքիայի գլխավոր դատախազությունը դադարեցնել է կաշառքի գործով իշխանական վերին խավի ներկայացուցիչներից 3 նախարարների դեմ տարվող հետաքննությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, նշված գործով հետաքննվում էր 53 մարդ, սակայն հետաքննչական մարմիններին իբրև թե չի հաջողվել բավարար քանակի ապացույցներ ձեռք բերել: Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալը բարձրացավ այն բանից հետո, երբ նախարարներից 2-ի որդիներին մեղադրեցին կաշառք վերցնելու մեջ: Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, հայտարարեց, որ այդ ամենը կեղծ է և կազմակերպվել է իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով: Էրդողանի հատուկ կարգադրությամբ մի քանի դատախազներ և դատավորներ հեռացվեցին իրենց պաշտոններից: Նա նաև փորձ արեց արգելափակել Թուրքիայում սոցիալական ցանցերը և ինտերնետ այլ աղբյուրներ, որոնց միջոցով ակտիվորեն մեկնաբանվում էին սկանդալի հետ կապված բոլոր իրադարձությունները:

Նմանատիպ նյութեր