211652_close_icon
views-count1774 դիտում article-date 18:24 18-10-2014

Գիտազբոսաշրջային արշավ` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին

Հոկտեմբերի 17-25-ը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Կարս նահանգի տարածքում (ներկայիս Թուրքիա) անցկացվում է երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային գիտարշավը: Այն կազմակերպել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը` Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և վերջինիս մասնաճյուղի՝ Տուրիզմի հայկական ինստիտուտի հետ համատեղ: Ծրագիրը կրում է «Ռուսական հետք» խորագիրը և նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Արշավախմբի հիմնական նպատակն է բացահայտել «ռուսական հետքը» երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային գիտարշավի հիման վրա: Դրանք ռազմական, քաղաքացիական, կրոնական, տրանսպորտային միջոցներ են՝ կառուցված և մինչև մեր օրերը պահպանված: Գիտարշավի ընթացքում երիտասարդները տեսան այն հուշարձանները, կոթողները, որոնք խորհրդանշում են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Նրանք ծանոթացան նաև մոլոկանների, գերմանացիների, կազակների բնակության վայրերին և այդ տարածքներում պահպանված մշակութային օբյեկտներին: Տեղի ունեցավ նաև աշխարհագրական նկարահանում: Գիտարշավի արդյունքների հիման վրա կմշակվի նոր զբոսաշրջային ապրանքների նախագիծ, որոնք վաճառքի կհանվեն ռուսական շուկայում: Ծրագրի ավարտից հետո կկազմակերպվի լուսանկարների ցուցահանդես Երևանում և Մոսկվայում:

Նմանատիպ նյութեր