211652_close_icon
views-count985 դիտում article-date 12:12 24-10-2014

ԵՄ գագաթաժողովին Վրաստանի նախագահի փոխարեն կմասնակցի վարչապետը

Բրյուսելում անցկացվելիք Եվրամիության գագաթաժողովին մասնակցելու համար Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փոխարեն Բրյուսել կմեկնի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ինչպես փոխանցում է Georgia Online-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիփ Ուսուպաշվիլին: Վերջինս նշել է, որ նախագահի այցը չեղարկելը կապված է հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայանալիք անվտանգության խորհրդի նիստի անցկացման հետ, որի ժամանակ քննարկվելու է Մոսկվայի և Սուխումիի միջև ստորագրվելիք համագործակցության մասին պայմանագիրը, ինչը վրացական կողմը գնահատում է որպես քայլ՝ ուղղված Աբխազիայի անեքսիային:

Նմանատիպ նյութեր