211652_close_icon
views-count1206 դիտում article-date 12:17 25-10-2014

Հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից կվերադառնան 2 բրոնզե մեդալով

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցող բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով մենամարտեց ռուս Իվան Աբրամովի հետ: Մեր մարզիկը հիանալի մենամարտ անցկացրեց , մրցակցին գրեթե միշտ սեղմած պահելով ռինգի անկյուններում: Դանիելյանի հարվածից Իվան Աբրամովը մի պահ նույնիսկ երերաց, սակայն մրցավարները հաղթանակը անարդարացի տվեցին ռուս մարզիկին: Պարտություն կրեց նաև 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ով համաառ պայքարում զիջեց ՈՒկրաինան ներկայացնող Կոստանտին Պինչուկին: Այսպիսով հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից կվերադառնան 2 բրոնզե մեդալով:

Նմանատիպ նյութեր