1802 դիտում
19:40 25-10-2014
Խելահեղ հանդիպում Ֆրանկֆուրտում. տեսանյութ
Բունդեսլիգայի 9-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ն ու «Շտուտգարտը» ֆուտբոլային «թրիլլեր» պարգևեցին ֆուտբոլասերներին: խելահեղ սցենարով ընթացած հանդիպումն ավարտվեց հյուրերի 5:4 հաշվով հաղթանակով: Երկու թիմերը ցուցադրեցին, թե ինչպես չպետք է գործել պաշտպանությունում և թե ինչպես պետք է գերագույն հաճույք պատճառել ֆուտբոլասերներին:
21-րդ րոպեին Մադլունգը առաջ մղեց ֆրանկֆուրտցինեին, սակայն մինչ ընդմիջման գնալը Մարտին Հարնիկի դուբլից հետո հյուրերը առաջ անցան հաշվի մեջ: 51-րդ րոպեին Քրիստիան Գենտները եռապատկեց իր թիմի առավելությունը: Այդուհանդերձ Թոմաս Շաֆի սաները չհանձնվեցին և Մայերի, Մադլունգի, Այգների դիպուկ հարվածներից հետո կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաշվի մեջ առջևել 4:3 հաշվով:
Թվում էր, թե հոգեբանական առավելություն ստացած ֆրանկֆուրտցիները կկարողանան պահպանել հաղթական հաշիվը, սակայն տեղի ունեցավ հակառակը: Նախ 81-րդ րոպեին Տոբիաս Վերները վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 84-րդ րոպեին Քրիստիան Գենտները հաղթանակի նժարը թեքեց իր թիմի կողմը: Դրանից երկու րոպե անց «Այնտրախտ»-ը մնաց 10 հոգով, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց հարձակվող Սեֆերովիչին:
[b] «Այնտրախտ» - «Շտուտգարտ»՝4:5[/b]
Գոլեր՝ Մադլունգ 21՛, 65՛, Մայեր 57՛, Այգներ 61՛ - հարնիկ 34՛,36՛, 51՛, Վերներ 81՛, Գենտներ 84՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4093 դիտում
22:52 04-12-2015
Ռուսաստանի առաջնություն. Խելահեղ հանդիպում Կրասնոդարում՝ խելահեղ ավարտով. տեսանյութ
8778 դիտում
01:13 08-04-2016
Եվրոպայի Լիգա. Խելահեղ հանդիպում Դորտմունդում, Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
4003 դիտում
00:01 28-05-2014
Խելահեղ գոլերի շարք` հայկական մանկապատենական թիմերի խաղում. տեսանյութ
Այս բաժնից
1435 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը