211652_close_icon
views-count1411 դիտում article-date 17:54 27-10-2014

Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի հետ

Հոկտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպեց Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, անդրադարձ կատարվեց հայկական և վրացական սփյուռքի հիմնախնդիրներին: Դեսպան Վարդանյանը հատկապես կարևորեց սփյուռքի հետ կապերի ամրապնդման և հայրենադարձության ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց տվյալ ոլորտում հարաբերությունների շարունակականության ապահովման և առավել սերտ գործակցության վերաբերյալ: Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանի սփյուռքի հարցերի պետնախարարության միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխգործակցության նոր հեռանկարների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր