2018 դիտում
12:01 30-10-2014
Մինչև 2016 թվականն Արցախի տարածքն ամբողջովին մաքրված կլինի ականներից.ԱՄՆ ՄԶԳ. տեսանյութ
ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության ֆինանսավորմամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը շարունակվում է: Գործակալության հայաստանյան տնօրեն Քարեն Հիլիարդը «Ղարաբաղ. Խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում հայտնում է, որ իրենց աջակցությամբ 2000 թվականից ի վեր 251 դաշտերում ականազերծման աշխատանքներ են իրականացվել, որոնց շնորհիվ 27000հա տարածքում հնարավոր է դարձել գյուղատնտեսական աշխատանքներ ծավալել:
«Հրադադարին հաջորդած առաջին տարիներին ականների պայթյունների պատճառով տարեկան զոհվում էին 35-40 հոգի, 95 թվականից մահվան ելքով 345 դեպք է գրանցվել, որոնց 1/3-ը երեխաներ են: Այժմ տարեկան կտրվածքով ընդամենը 5 դեպք է գրանցվում, ինչը մեզ համար նույնպես մեծ թիվ է: Այս ծրագրի շահառու է հանդիսանում 125000 մարդ: Այս պահի դրությամբ, ըստ գնահատումների, չմաքրված է մնում ընդհանուր ականապատված տարածքների միայն 5%-ը:
Սրանք լեռնային կամ անտառապատ տարածքներն են, որոնց մաքրումը մեծ ջանքեր է պահանջում, սակայն, կարծում եմ, որ մեր գործընկեր Halo Trust-ին տրամադրած 5 միլիոն դոլարի դրամաշնորհի շրջանակներում 2016 թվականի դրությամբ ողջ տարածքը ամբողջովին զերծ կլինի ականներից»,- հայտարարել է Հիլիարդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
12:57 12-02-2021
Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ Սյունիքի մարզի հողերը պետք է մաքրված լինեն ականներից. քննարկում
2182 դիտում
15:56 19-09-2016
Ֆրանսիան մինչև 2020 թվականն ամբողջովին կհրաժարվի պլաստիկե սպասքից
Այս բաժնից
829 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
793 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար