211652_close_icon
views-count1840 դիտում article-date 14:47 30-10-2014

Վրաստանն ակնկալում է, որ մինչև գարուն կվերացվի ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմը

Վրաստանը անհամբերությամբ է սպասում մինչև հաջորդ տարվա գարուն Եվրամիության անդամ երկրների հետ վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ որոշմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, հաղորդում է Georgia Online-ը: Վերջինս նշել է, որ Վրաստանը պատրաստ է վիզաների ազատականացման գործողությունների պլանին անցնելու նոր փուլին: «Մեծ նշանակություն ունի և Եվրահանձնաժողովի գնահատականը: Սա մեծ քայլ է դեպի առաջ, որը Վրաստանը կբերի Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման: Մենք պետք է հասցնենք, որպեսզի մինչև գարուն Ռիգայում կայանալիք գագաթաժողովին որոշումը կայացվի»,-ասել է նա: Նշենք, որ երեկ Եվրահանձնաժողովն ընդունել է Վրաստանի վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի վերաբերյալ 2-րդ զեկույցը: Արտաքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը նշել է, որ Վրաստանը բավարարել է վիզային երկխոսության առաջին փուլի պահանջները և հնարավոր է, որ սկսվի 2-րդ փուլը:

Նմանատիպ նյութեր