211652_close_icon
views-count24529 դիտում article-date 18:50 30-10-2014

27-ամյա երիտասարդը մարմնավաճառին տարել է հյուրանոց` նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար, բայց թալանել է նրան ու դիմել փախուստի

27-ամյա Հարություն Ղանբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարմնավաճառ Ա. Մանուկյանի հետ հաճախել է Երևան քաղաքի Բագրատունյաց 2/22 հասցեում գործող «Լևոն Փիլիպոսյան» ԱՁ հյուրանոցային համալիրին պատկանող թիվ 2-րդ հյուրանոցային համար` վերջինիս հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով: Այդ ընթացքում նկատել է հատակին ընկած Ա.Մանուկյանին պատկանող 80.000 ՀՀ դրամ գումարը և ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` բացահայտ հափշատակել է այն և հեռացել` Ա.Մանուկյանին պատաճառելով զգալի չափերի` 80.000 ՀՀ դրամ գույքային վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` 176 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր