211652_close_icon
views-count6792 դիտում article-date 12:50 01-11-2014

Ռուսները հաջողությամբ փորձարկել են Тополь-М միջցամաքային բալիստիկ հրթիռը

Ռուսաստանը հաջողությամբ է փորձարկել Тополь-М միջցամաքային բալիստիկ հրթիռը, որն արձակվել է Պլեսեցկումտեղակայված տիեզերակայանից: Հրթիռը, ինչպես և նախանշված էր, խոցել է Կամչատկայում գտնվող թիրախը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը: Топօль-М-ն արձակվել է տեղի ժամանակով ժամը 09:20-ին: Հայտարարության մեջ նշված է, որ հրթիռի արձակումը հաստատեց, որ այն ստեղծվել է տեխնիկական բարձր ճշգրտությամբ:

Նմանատիպ նյութեր