Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Այս գիշեր Պաղեստինյան Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որը պայթել է բաց տարածությունում և չի վնասել ոչ ոքի և ոչինչ:
Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, իսրայելական բանակը պատասխան կրակ չի բացել:
Իսրայելի ռազմական հետախուզությունը պարզում է, թե ով է կանգնած հրթիռի արձակման հետևում: Ենթադրվում է, որ հրթիռն արձակել է վերահսկողությունից դուրս մնացած ահաբեկչական ինչ-որ խմբավորում: