211652_close_icon
views-count2098 դիտում article-date 14:09 01-11-2014

Վրացի նախարարը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության մասին: Ինչպես փոխանցում է Apa գործակալությունը, Զաքարեիշվիլին ափսոսանք է հայտնել, որ ԼՂ հարցը դեռևս կարգավորված չէ. «Շատ ցավալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծում չի ստացել»: Նա հիշեցրել է ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորագույն առաքելությունը և ընդգծել, որ Փարիզում օրեր առաջ կայացած Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները դրական արդյունքների հույս են ներշնչում: «Հավատում ենք, որ այդ ուղղությամբ անցկացվող հանդիպումները և նրանց դինամիկ զարգացումներն անպայման դրական արդյունքներ կտան»,-ասել է Զաքարեշվիլին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը՝ մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև 2015 թվականին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթաժողովում կրկին հանդիպելու մասին:

Նմանատիպ նյութեր