1933 դիտում
09:39 02-11-2014
Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի նախաքննությունն ավարտվել է. 6 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նախկինում հինգ անգամ դատապարտված Տ.Ղանդիլյանը, «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելիս, իր ազգական Մ.Ղանդիլյանի օժանդակությամբ Ֆրանսիայում բնակվող Ա.Նազարյանից 2013 թվականի նոյեմբերի սկզբներին, իրացնելու նպատակով, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց` 289 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ, որոնք պահվել են Մ.Ղանդիլյանի բնակարանում: Դրանցից 36 հատը, Մ.Ղանդիլյանի օժանդակությամբ, 2013թ. նոյեմբերի 6-ին ապօրինի իրացրել է այլ Տ.Ղանդիլյանից թմրամիջոց` 10 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ է ցանկացել ձեռք բերել նաև նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ա.Չալաբյանը` առանց իրացնելու նպատակի: Պայմանավորվածության
համաձայն` Տ.Ղանդիլյանը Մ. Ղանդիլյանի միջոցով 2013 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում Ա.Մարգարյանին է հանձնել 10 հատ «Սուբոտեքս»` Չալաբյանին փոխանցելու համար:
Սակայն Ա.Մարգարյանը չի հասցրել թմրամիջոցը հանձնել Չալաբյանին, քանի որ նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ այն հայտնաբերվել և առգրավվել է:
Նույն օրը Ա.Մարգարյանին թմրամիջոցը իրացնելու կասկածանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցից բերման է ենթարկվել նաև Մ.Ղանդիլյանը:
Տեղեկանալով այդ մասին` Տ.Ղանդիլյանը կապվել է իր բարեկամուհու` Ք.Գրիգորյանի հետ և խնդրել շտապ գնալ Տ.Ղանդիլյանի բնակարան` թմրամիջոցներն այնտեղից դուրս հանելու համար: Ք.Գրիգորյանը Մ.Ղանդիլյանի բնակարանում գտել է թմրամիջոցները և թաքցնելու նպատակով պահել իր մոտ, ապա դրանք փոխադրել Թբիլիսյան խճուղի և հանձնել այլ կնոջ` Ս.Ժամկոչյանին, որոնք էլ նոյեմբերի 8-ին հայտնաբերվել են ոստիկանների կողմից` Ժամկոչյանի անձնական խուզարկությամբ: Նշված 6 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Ղանդիլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Մ.Ղանդիլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ա.Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա.Չալաբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով , Ք.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, Ս.Ժամկոչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն, և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է այն։
Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած
դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց