3595 դիտում
09:41 05-11-2014
Արկադի Ղուկասյանը մտադիր է թեկնածու առաջադրվել 2017թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այդ պաշտոնին վերադառնալու պլաններ ունի: Մասնավորապես, մտադիր է թեկնածու առաջադրվել 2017 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին:
Թերթը նշում է, սակայն, որ խոսակցությունները բավական նյարդային են ընկալվում Ղարաբաղում, որովհետեւ Ղուկասյանի իշխանության տարիներին Ղարաբաղում բավականին լարված և անառողջ մթնոլորտ է եղել: Դրա համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց սրանից իրողությունները չեն փոխվում:
«Ղուկասյանը, հիշեցնենք, ԼՂՀ նախագահ դարձավ 1997-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկավ Երևան և նշանակվեց վարչապետ: Այդ ժամանակ Ղուկասյանը ԼՂՀ ԱԳ նախարարն էր: Որպես նախագահ` նա պաշտոնավարեց մինչև 2007-ը: Նրանից հետո ընտրված Բակո Սահակյանի նախագահական երկրորդ ժամկետը լրանում է 2017-ի գարնանը, եւ նա երրորդ անգամ չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել»,-գրում է «Ժողովուրդ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5137 դիտում
10:24 05-09-2017
Չի բացառվում, որ Արկադի Ղուկասյանը մասնակցի նախագահական ընտրություններին. «Ժամանակ»
15683 դիտում
09:37 05-07-2018
«Հայաստան» հիմնադրամի գործով անցնում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը. «Ժողովուրդ»
4330 դիտում
14:36 15-02-2020
Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը