2362 դիտում
21:56 05-11-2014
ՀՀԿ ԳՄ նիստում Վայոց Ձորի մարզպետի հարցն է քննարկվել. ավելին` կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ
Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում կուսակցությունը հավանության է արժանացրել Հարություն Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Սակայն փոխվարչապետի հավանական թեկնածուի անուն չհնչեցրեց:
Ավելացնելով, որ կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, բայց չակերտներ չբացեց, հորդորելով` սպասել մինչև նոյեմբերի 6-ը` կառավարության հերթական նիստին` այդ հարցի պատասխանը ստանալու համար:
Ա. Աշոտյանը արձագանքելով լրագրողների այն հարցին, թե` Հայաստանում աշունը արդյո՞ք թեժ է, ինչպես ընդդիմությունն էր խոստանում, ասաց. «Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա ազդում է միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»: Իսկ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» գործողություններն անհեռանկարային անվանեց:
Նմանատիպ նյութեր
1441 դիտում
17:07 04-11-2019
Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»