Մեսսին կրկնեց Ռաուլի ռեկորդը. տեսանյութ
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երկու գոլ խփեց «Այաքս»-ի դարպասը և հեղինակավոր մրցաշարում իր գոլերի թիվը հասցրեց 71-ի: Այդպիսով արգենտինացին կրկնեց «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլի արդյունավետության ռեկորդը:
Նշենք, որ Ռաուլի ռեկորդը կրկնելուն մոտ է նաև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Չեմպիոնների լիգայում խփել է 70 գոլ: