1042 դիտում
22:07 06-11-2014
Մենք արժանի էինք հաղթանակի. Մոուրինյո
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Մարիբոր» - «Չելսի» (1:1) խաղից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
«Առաջին խաղակեսը մենք վատ անցկացրեցինք, շատ դանդաղ էինք գործում: Փոխարենը հիանալի անցկացրեցինք երկրորդ խաղակեսը: Դարպասը գրավելու բազմաթիվ պահեր ստեղծեցինք: Կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Այդուհանդերձ պետք է շնորհավորել «Մարիբոր»-ին: Նրանք մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի միավոր վաստակեն: Եվ նրանք հասան իրենց նպատակին:
«Մարիբոր»-ի բախտը բերեց, բայց նրանք համառորեն պայքարում էին: Բացի այդ նրանք հիանալի դարպասապահ ունեն: Այսօր մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր տիրում, և «Մարիբոր»-ի երկրպագուները բուռն կերպով աջակցում էին իրենց սիրելի թիմին»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
6042 դիտում
21:21 16-01-2017
Հենրիխ Մխիթարյան. Մենք արժանի էինք հաղթանակի
2291 դիտում
14:09 03-07-2019
Լիոնել Սկալոնի. Արգենտինան ուժեղ էր Բրազիլիայից. մենք արժանի էինք հաղթանակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1726 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1420 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1225 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին