1313 դիտում
23:39 06-11-2014
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին
Նոյեմբերի 3-ից 5-ը ՀՀ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը:
Համաժողովի հանդիսավոր բացմանը ելույթ ունեցան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Զամբիայի, Բոլիվիայի, Զիզբաբվեի նախագահները, վարչապետներ, նախարարներ և այլ բարձաստիճան պատվիրակներ և միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ: Համաժողովի նահագահող ընտրվեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Համաժողովի հիմնական նպատակն էր ամփոփելու 2003թ. Ալմաթիում ընդունված Գործողությունների ծրագրի իրականացումը, ընդհանուր քննարկումների միջոցով ուրվագծելու միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների ոլորտների արդյունավետ միջազգային և տարածաշրջանային ռազմավարությունները, ինչպես նաև վերահաստելու միջազգային հանրության հանձնառությունը` օժանդակելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին` դիմագրավելու տնտեսական զարգացման համար խոչընդոտ հանդիսացող մարտահրավերները:
Համաժողովի լիագումար նիստին իր ելույթում Շահեն Ավագյանը մասնավորապես անդրադարձավ Հայաստանի` աշխարհագրորեն դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսական կայուն զարգացման համար առկա առանձնահատկություններին և տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներին: Նա ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող զարգացման և ներդրումային ծրագրերը, տրանսպորտային ենթակառուցվածքների բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ կողմից տնտեսական բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության ձևաչափերի մասնակցությունը:
Համաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց բարձաստիճան թեմատիկ կլոր սեղանի քննարկումներին, գործարար ներդրումային համաժողովին և մի շարք այլ զուգահեռ միջոցառումների:
Համաժողովի ավարտին անդամ պետությունների կողմից ընդունվեց Վիեննայի հռչակագիրը և 2014-2024 տասնամյակի Վիեննայի Գործողությունների ծրագիրը, որում հաստատվեցին դեպի ծով ելք չունեցող զարգացող 32 երկրների տնտեսական կայուն զարգացման թիրախները և դրանց իրագործման հիմնական մարտահրավերներն ու առաջնայնությունները:
Նմանատիպ նյութեր
1062 դիտում
16:18 30-08-2022
ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական խորհրդաժողովին
1120 դիտում
22:12 15-12-2023
Երևանում ավարտվել են Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման աշխատանքները
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից