2362 դիտում
10:18 07-11-2014
Լոնդոնյան «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի վերջին օրը ադրբեջանցիները հերթական սադրանքն են կազմակերպել
Նոյեմբերի 6-ին ավարտվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Միջոցառմանն իր մասնակցությունն է ունեցել նաև ԼՂՀ պատվիրակությունը, որն իրականացրել է լայնածավալ քարոզչություն՝ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական տուրիստական շուկայում: Բացի տեղեկատվական նյութեր տարածելուց, պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես, ինչպես նաև՝ ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ բազմապատկելով Արցախի տաղավարի այցելուների թիվը:
Այս անգամ ևս ադրբեջանական կողմը զերծ չի մնացել իր համար ավանդական դարձած սադրանքներից: Ցուցահանդեսի աշխատանքների երկրորդ և վերջին օրերին մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ դրոշներով շրջապատել էին Արցախի տաղավարը և փորձել խափանել պատվիրակության աշխատանքները՝ փակելով մուտքը դեպի ԼՂՀ տաղավար: Հատկանշական է, որ «ցուցարարների» մեջ կային նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ: ԼՂՀ և ՀՀ պատվիրակությունների ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել կասեցնել սադրանքը. կարճ ժամանակ հետո անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի կարգազանց երիտասարդներին:
Ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի, ով այս օրերին ղեկավարում էր Արցախի պատվիրակությունը Լոնդոնի ցուցահանդեսում՝ «վերջին շրջանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ադրբեջանցիների նման սանձազերծ պահվածքը պայմանավորված է գլխավորապես ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Ադրբեջանի կողմից նախաձեռնված հակահայկական բանաձևի ձախողմամբ: Խոսքը վերաբերում է ս.թ. հոկտեմբերին Սամարղանդում կայացած նշյալ կառույցի գործադիր խորհրդի նիստում Ադրբեջանի կողմից նախաձեռնված «Օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզչությունը կանխելու մասին» բանաձևին: Նիստի ընթացքում Ադրբեջանի կողմից առաջարկված վերոհիշյալ բանաձևը չի ընդունվել ոչ մի երկրի կողմից: Իսկ ադրբեջանական ցույցերը նպատակ են հետապնդում ֆիզիկապես անհնար դարձնել ԼՂՀ մասնակցությունը միջազգային խոշոր ցուցահանդեսներին, սակայն ապարդյուն»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:
«World Travel Market» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը համարվում է խոշորագույն տուրիստական իրադարձություն, որի ժամանակ հազարավոր ընկերություններ և աշխարհի գրեթե բոլոր երկրները ներկայացնում են զբոսաշրջության ոլորտում իրենց ներուժն ու ձեռքբերված հաջողությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2398 դիտում
23:18 07-11-2018
Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է WTM London 2018 ցուցահանդեսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
730 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
835 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել