211652_close_icon
views-count720 դիտում article-date 12:29 07-11-2014

«Ամբոխի ժողովրդավարական կառավարման լավագույն փորձը» թեմայով համատեղ սեմինար Ծաղկաձորում

ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Քարտուղարության համագործակցության շրջանակներում` նոյեմբերի 4-ից 6-ը Ծաղկաձորում անցկացվեց «Ամբոխի ժողովրդավարական կառավարման լավագույն փորձը» թեմայով 3-օրյա սեմինար-քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին ԵԽ մարդու իրավունքների և օրենքի կիրառման գլխավոր տնօրինության հանցագործությունների դեմ ուղղված գործողությունների վարչության համագործակցության բաժնի պետ, ոստիկանական ծրագրի ղեկավար Լաուրեն Բրաուլիոն, փորձագետներ՝ Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության ներկայացուցիչ Դոկտոր Մայքլ Բոուլին, Ֆրանսիական ազգային ոստիկանության ներկայացուցիչ Ժան-Կլոդ Վիյեղմը և ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 35 ծառայողներ: Եռօրյա սեմինարի ընթացքում եվրոպայի փորձագետները ներկայացրին ամբոխների կառավարմանը վերաբերող եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Հյուսիսային Իռլանդիայի փորձը, օրենսդրությունը և ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքը տվյալ բնագավառում: Սեմինարի մասնակիցները կոնկրետ օրինակներով քննարկեցին բարձրացված խնդիրները և ներկայացրին գործընթացներն ավելի առարկայական ու արդյունավետ դարձնելու իրենց պատկերացումները։ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը ներկայացրեց ամբոխների կառավարման ոլորտում Հայաստանի օրենսդրությունը, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները: Սեմինարի ավարտին ԵԽ ոստիկանական ծրագրի ղեկավար Լաուրեն Բրաուլիոն և ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը դասընթացների մասնակիցներին շնորհեցին հավաստագրեր: Սեմինարն անցավ կառուցողական և արդյունավետ քննարկումների մթնոլորտում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր