4043 դիտում
13:59 08-11-2014
Արմավիրում դատական ակտի հրապարակումից հետո 23-ամյա երիտասարդը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել մեղադրողի և դատավորի հասցեին
23-ամյա Արտակ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանում դատավոր Վահե Խալաթյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել` սեռական բնույթի հայհոյանք ուղղելով մեղադրող, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Սեյրան Մարտիրոսյանին և դատավոր Վահե Խալաթյանին:
Արտակ Մալխասյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 343 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
17:53 18-09-2014
53-ամյա տղամարդը դանակով սպառնացել և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել հարևանների հասցեին
2436 դիտում
17:32 22-07-2015
60-ամյա տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Դսեղի համայնքապետարանի աշխատակիցների հասցեին եւ ոչ միայն
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»