12733 դիտում
15:45 08-11-2014
Ռուստամ Գասպարյանի կալանավորված որդուն ազատ արձակելու համար ԱԺ ԲՀԿ-ական և ոչ իշխանական պատգամավորները պատրաստ են երաշխավոր կանգնել
ԱԺ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները, ինչպես նաեւ ոչ իշխանականները պատրաստ են երաշխավոր կանգնել, որպեսզի համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն ազատ արձակեն: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:
Նա նշեց, որ երկամսյա կալանքի ժամկետը նոյեմբերի 16-ին է լրանում: Միջնորդելու են, որ Ռոման Գասպարյանը կամ գրավի դիմաց ազատվի կամ երաշխավորությամբ:
«Ինչպես նշեցի, մեր խմբակցության եւ ոչ իշխանական բոլոր պատգամավորները պատրաստ են երաշխավոր կանգնել, որ որդուս ազատ արձակեն, քանի որ գիտեն՝ տղաս անմեղ է: Հենց իրենք են նման առաջարկությամբ հանդես եկել»,- ասաց Ռուստամ Գասպարյանը:
Հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է՞լ է երաշխավոր կանգնելու, պատասխանեց. «Եթե Գագիկ Ծառուկյանին առաջարկենք, նա էլ կստորագրի: Բայց չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը լինի: Այստեղ ավելի շատ ցանկության հարց է, եթե տրամադրված լինեն, որ ազատ արձակեն, մեկ ստորագրությունն էլ բավական կլինի»:
Մինչեւ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի գնում մեկուսարան՝ իր որդուն՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանին տեսակցելու: «Մյուս տղաս է գնում տեսակցության: Ես չեմ գնում: Ես չեմ կարող գնալ, երբ գիտեմ, որ էրեխեն անմեղ նստած է այնտեղ: Չեմ կարողանում էրեխուս աչքերի մեջ նայեմ ու ձեռքից չբռնեմ, բերեմ տուն»,- հիմնավորել էր նա:
Նշել էր նաև, որ իր որդու գործը սառեցված վիճակում է եւ դեռ քննություն են տանում շատ դանդաղ տեմպերով: «Իբր թե քննություն են տանում, էլի»,- ավելացրել էր պատգամավորը: Ռուստամ Գասպարյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նաեւ ասել էր, որ համասեռամոլ տղայի բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով:
Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, պատասխանել էր. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրել էր նաեւ, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:
Նմանատիպ նյութեր
34833 դիտում
22:56 16-02-2015
Մոտ 40 հոգի այսօր շրջապատել են ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի տունը եւ պահանջել որդուն
16477 դիտում
14:37 24-02-2015
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը չի բացառում, որ ինքը ևս կլքի ԲՀԿ-ն
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»