3865 դիտում
17:12 08-11-2014
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց փոխտնօրենը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 30-ամյա Մարտուն Մանուկյանը իր վարած BMW մակնիշի 89 ՏM 999 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակչուհի, 67-ամյա Զարուհի Սարգսյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանն աշխատում է Գեղանիստ գյուղի դպրոցում՝ որպես փոխտնօրեն: