Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում անօդաչուներով վարժանքներ են անցկացնում
Հայաստանում տեղակայված ռուս զինվորականները ժամանակակից անօդաչուներով վարժանքներ են սկսել Հայաստանի Կամխուտ բարձրալեռնային գոտում գտնվող մարզական համալիրում: Այս մասին հաղորդել է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Հարավային օկրուգին:
«Տեսական պարապմունքների ժամանակ հրամանատարներն ուսումնասիրելու են բարձրլեռնային գոտիներում անձնակազմի վարժեցման և մեթոդիկա: Կսովորեն ղեկավարել «Գրանատ», «Լեեր» և «Զաստավա» ժամանակակից անօդաչուները»,-նշված է հայտարարության մեջ:
Ընդհանուր հաշվով ուսումնավարժանքներին մասնակցում է 400-ից ավելի հրամանատար:
.