211652_close_icon
views-count1758 դիտում article-date 15:50 10-11-2014

Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իրինա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։ Նախագահի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր՝ Վահե Բալայանին ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին ՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 11-ը պաշտոնավարման ժամկետով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր