211652_close_icon
views-count1072 դիտում article-date 15:39 10-11-2014

Նոյեմբերի 11-ին իր աշխատանքը կսկսի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը

Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով: Այս առիթով նոյեմբերի 10-ին` ժամը 16:00-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների: Եպիսկոպոսաց ժողովի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում: Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու ազգային-եկեղեցական կյանքի կարևոր այս իրադարձությունը:

Նմանատիպ նյութեր