211652_close_icon
views-count1594 դիտում article-date 09:29 12-11-2014

ՀՀ ֆոնդային բորսայում երեկ իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք, որը, ըստ ամենայնի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է, որով վերջինս փորձ է անում կանխել դրամի արժեզրկումը: Թերթը հավելում է, որ միայն անցած 10 օրերի ընթացքում ԿԲ-ն արդեն մոտ 28 մլն դոլար է ներարկել շուկա: Բայց, ըստ մասնագետների, ԿԲ-ի ինտերվենցիաները կարող են կանխել դրամի արժեզրկումը միայն այն դեպքում, եթե չկան արժեզրկման խորքային պատճառներ: Մանրամասները՝ ՀԺ-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր