4654 դիտում
11:49 13-11-2014
Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը՝ Լևոն Մութաֆյանին
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները «մեկնաբանած» Լևոն Մութաֆյանի գրառմանը.
«Պարոն Մութաֆյան, չեմ կարծում՝ հիմա ժամանակն է այս գրառումն անել ու Արցախյան պատերազմի հերոսի մասին էլ այդպես արտահայտվել: Մենք միշտ էլ համոզվել ենք, որ ՊԲ-ը և նրա հրամանատարը ինչ ասել՝ արել են ու հակառակորդին երբեք անպատասխան չեն թողել»:
Հիշեցնենք, որ Լ. Մութաֆյանը գրել էր.
«Խուճապ պետք չէ,- ասում է գեներալ Մոսոն.
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար-նախարար գեներալ Մոսոն չի հերքում, որ ազերիների խոցած ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, որ երեք զոհ ենք տվել, բայց պետք չէ խուճապ առաջացնել:
Հայկական բանակի ամենազավեշտական գեներալներից մեկի այս հայտարարությունը որևէ կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ: Ի՞նչ խուճապի մասին է խոսքը, երբ պարտավոր է ՊԲ մամլո ծառայությունն անհապաղ տեղեկացնել կատարվածի մասին, զոհերի մասին:
Գիտենք, որ Մոսոյի հարազատներից որևէ մեկը բանակում չի, որ նա անհանգստանա: Ու դա լավ է: Ես որևէ մեկի վատը չեմ ուզում: Բայց այս պահին բոլորիս սրտերն անհանգիստ են, տագնապած: Ուրեմն, Մոսոն պիտի հիշի, որ ինքը նախարար է, մամլո ծառայություն ունի, իսկ բանակն էլ ժողովրդինն է: Իրենը չէ»:
Նմանատիպ նյութեր
2837 դիտում
15:55 21-07-2014
Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
1188 դիտում
17:10 09-10-2014
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է հայագետ Կլոդ Մութաֆյանին
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»