7583 դիտում
17:32 13-11-2014
Մեր արձագանքը ադրբեջանցիներին պետք է լինի մի քանի անգամ դաժան. ԱԺ ԲՀԿ-ական, ազատամարտիկ պատգամավորը՝ խոցված ուղղաթիռի մասին
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանցիների կողմից հայկական մարտական ուղղաթիռը խոցվելու արձագաննը պետք է մի քանի անգամ ավելի դաժան լինի, հակառակ դեպքում սա իրենց շատ կոգեւորի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:
Նա նշեց, որ ադրբեջանցիները հրադադարից հետո միշտ էլ նման սադրիչ գործողությունների դիմել են սահմանին:
«Պարզապես նման դեպք չէր եղել, որ մեր ուղղաթիռը խոցեին»,- նկատեց պատգամավորը: ԱԺ ազատամարտիկ պատգամավորը կարծում է, որ ադրբեջանցիները մեծ մասշտաբի պատերազմ չեն ձեռնարկի, քանի որ այդ դեպքում, ինչպես ինքն է ասում, «պռավալ են տալու»:
Հիշեցնենք, որ հայկական մարտական ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ:
Նմանատիպ նյութեր
3026 դիտում
17:52 21-10-2014
Մեր բանակն արթուն է և մարտունակ. ԱԺ ԲՀԿ-ական, ազատամարտիկ պատգամավորը՝ սահմանին հակառակորդի ակտիվացման մասին
16471 դիտում
14:37 24-02-2015
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը չի բացառում, որ ինքը ևս կլքի ԲՀԿ-ն
Այս բաժնից
613 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
907 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
652 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով