9392 դիտում
11:57 14-11-2014
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետը՝ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի մասին
Սահմանը հո գետնի վրա գծա՞ծ չէ: Անգամ մեծ երկրների սահմաններն են պատահաբար խախտվում թռիչքի ժամանակ, բայց դա հո չի՞ նշանակում, որ ուղղաթիռը կամ ինքնաթիռը պետք է խոցեն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանցիների կողմից հայկական մարտական ուղղաթիռը խոցելու փաստին:
Միաժամանակ նշեց, որ այս պահին փաստի առթիվ ուսումնասիրություն է կատարվում եւ միայն դրանից հետո կպարզվի՝ սահմանը հատվե՞լ է, թե՞ ոչ: Նա նախապես գնահատականներ չհնչեցրեց՝ նշելով, որ դրանք հարցեր են, որոնք կապված են միջազգային հարաբերությունների հետ եւ ճիշտ չէ իր կողմից գնահատական հնչեցնելը:
«Անգամ, եթե պատահաբար սահմանը հատած լինեին, նրանք նման քայլի չպետք է դիմեին, այլ պետք է գրեին, որ ձեր այսինչ ուղղաթիռը կամ ինքնաթիռը նման գործողություն է արել մեր սահմանների մոտ: Խնդրում ենք՝ նման բան չկրկնվի: Այդքան բան»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը:
Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին