211652_close_icon
views-count9268 դիտում article-date 12:30 15-11-2014

Արտակարգ իրավիճակ՝ Կիևյան 24 շենքում. ողջ գիշեր խմելու ջուրը լցվել է շենքի նկուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կիևյան փողոցի թիվ 24 շենքը սնուցող ջրատար խողովակը վնասվել է, ինչի պատճառով ջուրը լցվում է շենքի նկուղը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ ամբողջ գիշեր ջուրը հոսել է դեպի նկուղ, և միայն առավոտյան են տեղեկացրել համապատասխան մարմիններին: Արտակարգ վիճակի մասին տեղեկացվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ում հանձնարարականով արդեն ժամանել են Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության և «Երևան ջուր» ընկերության աշխատակիցները: Այս պահին ջրի մատակարարումը նշված հատվածում դադարեցվել է, որպեսզի պատկան մարմինները խոտանը վերացնեն, ինչից հետո բնակիչներին տրվող ջրամատակարարումը կվերականգնվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր