211652_close_icon
views-count1174 դիտում article-date 17:18 15-11-2014

Ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 4000-ը. ՄԱԿ

Ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով, վերջին տվյալներով, արդեն 4 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ գրեթե 10 հազարը` վիրավորվել: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցում: Փաստաթղթում ասվում է, որ զոհերի եւ վիրավորների թիվը գուցե ավելի շատ է: Բացի այդ, 508 հազար բնակիչ էլ լքել է Ուկրաինան: ՄԱԿ-ի գնահատմամբ, ռազմական գործողությունների զոնայում մոտ 5 միլիոն մարդ է բնակվում: Կազմակերպության մասնագետները հատկապես ընդգծում են, որ վերոնշյալ բնակիչներն ապրում են հումանիտար ծանր պայմաններում:

Նմանատիպ նյութեր