211652_close_icon
views-count2270 դիտում article-date 13:16 17-11-2014

Ուրմիա լճի ջրի մակարդակը բարձրացել է

Իրանի Ուրմիա լճի ջրի ծավալն ավելացել է 500 մլն խմ-ով: Այս մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ռահիմ Մայդանին, հաղորդում է Mehr News-ը: Վերջինիս խոսքով՝ այս տարվա սեպտեմբերի 23-ից շրջանում, որտեղ գտնվում է լիճը, գրանցվել են 37 մմ տեղումներ, ինչը 61%-ով ավելի է անցյալ տարվա նշված ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից: Մայդանին նշել է նաև, որ այդ նույն պատճառով տարիներ շարունակ աղակալող լճի ջրի մակարդակն այս տարի 32 սանտիմետրով բարձրացել է: Աղետալի վիճակում հայտնված լճի 70%-ից ավելին աղակալած է, իսկ լճի մակարդակը՝ սկսած 1995 թվականից, իջնում է:

Նմանատիպ նյութեր