211652_close_icon
views-count957 դիտում article-date 12:18 19-11-2014

Նոյեմբերի 7-ից 13-ը մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա

Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39331 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4331 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 877 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա` 232 տղա և 231 աղջիկ:

Նմանատիպ նյութեր