15973 դիտում
14:19 19-11-2014
Արտակարգ իրավիճակ՝ Դավիթաշեն կամրջի վրա. երիտասարդն անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վրայի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացին մոտ 25 տարեկան երիտասարդ տղա է, ով հրաժարվում է նաև հայտնել իր տվյալները:
***
14:40
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ փրկարարները կարողացան երիտասարդին հետ քաշել կամրջի վտանգավոր եզրագծից և նրան հանձնեցին ոստիկաններին, ովքեր նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի