211652_close_icon
views-count1269 դիտում article-date 12:24 20-11-2014

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանում. կա 2 տուժած

ԱՄՆ-ի Ֆլորիդա համալսարանում զինված մարդը կրակ է բացել գրադարանի կողմից: Կա երկու տուժած, սակայն դեռ հայտնի չէ` նրանք ուսանողներ են, թե ոչ, հաղորդում է ABC հեռուստաալիքը: Պատահարի հանգամանքները ճշտվում են, դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության աշխատակիցներ: Փորձագետների տվյալներով, ամեն տարի ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով զոհվում և վիրավորվում է մոտ 10 հազար անչափահաս: Մասսայական հրաձգության վերջին դեպքը եղել է Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում 2012թ-ի դեկտեմբերին, երբ 20-ամյա Ադամ Լենզան սպանել էր 26 մարդ, այդ թվում՝ մինչև 10 տարեկան 20 երեխայի, որից հետո ինքնասպան էր եղել:

Նմանատիպ նյութեր