Ես ժամանակ չունեմ Բալոտելիի դաստիարակությամբ զբաղվելու համար. Անտոնիո Կոնտե
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է ժամանակ չունի թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիի դաստիարակությամբ զբաղվելու համար:
«Ես չեմ պատրաստվում ինչ-որ մեկին ապացուցել, որ ես կարող եմ կարգի հրավիրել Բալոտելլիին: Ամեն ինչ կախված է նրանից: Ես ժամանակ չունեմ Բալոտելիի դաստիարակությամբ զբաղվելու համար, սակայն բոլորն էլ ծանոթ են իմ պահանջներին և պարտավոր են դրանք կատարել»,- նշել է Կոնտեն: