211652_close_icon
views-count1393 դիտում article-date 09:25 21-11-2014

Ռուսաստանը զգալիորեն նվազեցրել է Թուրքիա արտահանվող գազի ծավալները

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալի զգալի նվազեցման մասին և կոչ արել ռուսական կողմին կատարելու պայմանագրի բոլոր կետերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդիզը ԱՄՆ-ի իր գործընկերոջ՝ Էրնեսթ Մոնիզի հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանից ստացվող 42 մլն խմ գազի ծավալն իջել է մինչև 27 մլն խմ-ի: Դա շատ վատ է»,-մեջբերում է Յըլդիզի խոսքը Canli Haber-ը: Թուրք նախարարը պնդել է, որպեսզի Ռուսաստանն ամբողջապես կատարի պայմանագրի բոլոր կետերը՝ հավելելով, որ Թուրքիան չի ցանկանում լինել ուկրաինական խնդրի մի մասը:

Նմանատիպ նյութեր