211652_close_icon
views-count2873 դիտում article-date 16:48 21-11-2014

Բերման ենթարկված 25-ամյա աղջիկները ոստիկանական բաժանմունքում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել

25-ամյա Անահիտ Սարդարյանին եւ Լիլիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտ ոստիկանների կողմից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասեցում ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերվելուց հետո նույն բաժին առաջին հարկի միջացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դերսևորելով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիականության աշխատակիցների նկատմամբ՝ շուրջ 10 րոպե տևողությամբ բարձրաձայն աղմկել ու սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ խաթարելով նրանց ոստիկանների աշխատանքը: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր